Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեսկով. Կրեմլում համարում են, որ Բաքվի ու Երևանի միջև պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Ղարաբաղի շուրջ Մոսկվայի ու Բաքվի պայմանավորվածությունները Կրեմլում համարում են խնդրի կարգավորման միակ ու այլընտրանք չունեցող ուղին, պետք է դրանք իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք պատրաստ են ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլ, որը կբերի լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։
Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածություններն այս պահին այժմ միակ իրական, իրատեսական հիմքն են կարգավորման համար։
«Ուստի մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլոր կողմերի համար»,-հայտարարել է նա։