Էրդողան. Պուտինը տեսակապով կմասնակցի «Աքքույու» ատոմակայան վառելիքի առաքման արարողությանը
Քաղաքական
10:16 19/04/2023
Աշխարհ

Էրդողան. Պուտինը տեսակապով կմասնակցի «Աքքույու» ատոմակայան վառելիքի առաքման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի թուրքական «Աքքույու» ատոմակայան միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Աստվծո կամոք, ապրիլի 27-ին «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի կունենա միջուկային վառելիքի առաքման արարողություն, դրանով իսկ ատոմակայանը միջուկային կարգավիճակ կստանա։ Հարգելի պարոն Պուտինը կմիանա արարողությանը տեսակապի միջոցով»,-ասել է նա TRT Haber-ին տված հարցազրույցում.

Միջուկային վառելիքը նախատեսվում է մատակարարել Թուրքիայի «Աքքույու»  ԱԷԿ-ի շինհրապարակ և տեղակայել տեղում գտնվող նորակառույց միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի առաքման պահից կայանը կդառնա միջուկային կայան, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ կա միջուկային էներգիա: 

«Աքքույու» ԱԷԿ-ը, որը կառուցվում է Ռուսաստանի մասնակցությամբ, Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ բոլոր չորս բլոկների շահագործման հանձնելուց հետո, որոնք կհամալրվեն ռուսական VVER-1200 առաջադեմ ռեակտորներով, կայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կվտ/ժամ և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։ Բացի այդ, սա գլոբալ միջուկային արդյունաբերության մեջ առաջին նախագիծն է, որն իրականացվում է «կառուցել-տիրապետել-շահագործել» մոդելով։ Դրա արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ «Աքքույու»-ն համապատասխանում է միջուկային արդյունաբերության բոլոր ժամանակակից միջազգային անվտանգության պահանջներին:
«Աքքույու»  ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդինը՝ 2020 թվականի ապրիլին, երրորդինը՝ 2021 թվականի մարտին, չորրորդինըը՝ 2022 թվականի հուլիսին։
 

Placeholder
Էրդողան. Պուտինը տեսակապով կմասնակցի «Աքքույու» ատոմակայան վառելիքի առաքման արարողությանը