Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին  արտիստն է
Մշակույթ
12:16 20/04/2023
Հայաստան

Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է

«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը Wiwiblogs-ի հարցման արդյունքում ճանաչվել է այս տարվա մրցույթի ամենասիրված կին արտիստը:

Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչը 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում Ֆրանսիայի ներկայացուցիչը 8,48 տոկոսով:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

 

 

Placeholder
Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է