Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտ
20:31 20/04/2023
Հայաստան

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում նա Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդ տեղն է զբաղեցրել՝ հաջող կատարելով առաջին երկու մոտեցումներն ու գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը:

 

Placeholder