Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է
Օրվա թեմա
11:26 20/04/2023
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է։

Այս մրցաշարում Հայաստանն ունի Եվրոպայի երկու չեմպիոն։  Արսեն Հարությունյանը (61կգ) 5-2 հաշվով հաղթել է ալբանացի մարզիկին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն և  65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 12:1 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։  

1994 թվականից ի վեր ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2 չեմպիոն մեկ մրցաշարում չէր ունեցել։

Լուսանկարները՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ 

Placeholder