Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր
Ապրիլի 11-ին ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար:
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Տեղում վիրավոների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։