Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը
Քաղաքական
10:24 20/04/2023
Աշխարհ

Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը

Ուկրաինայի դատախազությունը դիմել է Անկարային, ըստ ուկրաինական կողմի, Ղրիմում հացահատիկով բեռնված Bomustafa O նավը կալանելու խնդրանքով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ նավը շարժվում է Պանամայի դրոշի ներքո և պատկանում է Դուբայից մի ընկերության։ Ուկրաինայի դատախազության ներկայացուցիչները պնդում են, որ հացահատիկը դուրս է բերվել այն տարածքից, որը Կիևը սեփականն է համարում և բեռնվել Ղրիմի նավահանգիստներից մեկում։

Ուկրաինայում կարծում են, որ 19 հազար տոննա հացահատիկի մի մասը բեռնաթափվել է, երբ բեռնատար նավը խարսխված է եղել Կերչի նեղուցում։ Ուկրաինայի դատախազությունը թուրքական իշխանություններին խնդրել է հացահատիկի նմուշներ վերցնել և հարցաքննել նավի կապիտանին և անձնակազմին։

Placeholder
Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը