Անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակն առաջիկա օրերին
Օրվա թեմա
14:30 20/04/2023
Հայաստան

Անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-23-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
 

Placeholder
Անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակն առաջիկա օրերին