«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից
Օրվա մամուլ
09:03 21/04/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում:

Նախ իր ելույթի ընթացքում, որի ժամանակ դահլիճում նստած էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանը ներկայացրեց այս իշխանությունների բացթողումներն ու թերությունները՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ: «Արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը, Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել: Դուք ձախողել եք ամեն ինչ և ամենուր»:

Թովմասյանը նաև, Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով, մի քանի օրինակներով հանրայնացրեց, թե ինչպես է ստել Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարիների ընթավքում. «Ձեր ստելու լիմիտը սպառել եք»: Արդեն Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder