Զինծառայողների ծնողները ճիշտ են՝ Փաշինյանը կառավարության շենքից հեռացել է
Քաղաքական
12:27 21/04/2023
Հայաստան

Զինծառայողների ծնողները ճիշտ են՝ Փաշինյանը կառավարության շենքից հեռացել է

«Նիկոլն այն կողմից փախավ։ Ինքն ամբողջ կյանքում փախնելու է  հայ ժողովրդից։ Ժողովուրդն իրեն ընտրեց, բայց շատ սխալվեց»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողներից մեկի մայրը։

Panorama.am-ը  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանը լքել է կառավարության շենքը։

«Վարչապետն այս պահին Ազգային Ժողովում է»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին, Խաչատրյանը պատասխանեց՝ որևէ բան ասել չի կարող։

Placeholder