Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը և Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում են
Սպորտ
16:11 21/04/2023
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը և Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում են

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօրվա մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօրվանից պայքարը սկսում են հունահռոմեականները՝ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան, 63 կգ Հրաչյա Պողոսյան, 77 կգ Մալխաս Ամոյան, 87 կգ Վիգեն Նազարյան և 130 կգ Դավիթ Օվասապյան:

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել է խորվաթ Անտոնինո Կամենյասևիին և անցել 1/4 եզրափակիչ։

Վիգեն Նազարյանը շատ ծանր գոտեմարտում 1:1 հաշվով հաղթել է Ավստրիայի ներկայացուցչին և շարժվում է առաջ:

 Դավիթ Օվասապյանը 2:0 հաշվով հաղթել է գերմանացի մրցակցին և դուրս եկել քառորդ  եզրափակիչ։ 

Քառորդ եզրափակիչներից են սկսելու պայքարը Ռուդիկ Մկրտչյանը և Հրաչյա Պողոսյանը:

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը և Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում են