Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Կրթություն, գիտություն
15:36 21/04/2023
Հայաստան

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նախօրեին կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ռեկտորի պաշտոնի համար դիմել էր 2 հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը  և  ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը։

ԵԹԿՊԻ Ուսանողական Խորհուրդը հայտնում է, որ քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը։

 

Placeholder
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի