Բեռլինի օդանավակայանն ապրիլի 24-ին հայտարարել է բոլոր չվերթների չեղարկման մասին
Իրավունք
17:43 22/04/2023
Աշխարհ

Բեռլինի օդանավակայանն ապրիլի 24-ին հայտարարել է բոլոր չվերթների չեղարկման մասին

Բեռլինի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի օրը՝ ապրիլի 24-ին, օդանավակայանում ուղևորատար թռիչքներ չեն իրականացվի: Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ չվերթների չեղարկումը կապված է ավիացիոն անվտանգության հսկիչ կետերի աշխատակիցների հայտարարված նախազգուշական գործադուլի հետ։ Օդանավակայանի աշխատակիցները նշել են, որ մուտքային թռիչքների վրա կարող են ազդել նաև գործադուլի պատճառով չեղարկված չվացուցակի փոփոխությունները:

Ուղևորներին, որոնց թռիչքները տուժել են չեղարկումներից, խնդրում են կապ հաստատել իրենց ավիաընկերության կամ տուրիստական գործակալության հետ՝ տոմսերի վերամրագրման և ճանապարհորդության այլընտրանքների մասին տեղեկություններ ստանալու համար

Placeholder
Բեռլինի օդանավակայանն ապրիլի 24-ին հայտարարել է բոլոր չվերթների չեղարկման մասին