Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով չեմպիոն։
102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ:
67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ, 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:



