Ֆրանսիայի արհմիությունը սպառնում է հոսանքազրկել Կաննի կինոփառատոնը
Իրավունք
17:31 22/04/2023
Աշխարհ

Ֆրանսիայի արհմիությունը սպառնում է հոսանքազրկել Կաննի կինոփառատոնը

Ֆրանսիական առաջատար արհմիութենական կենտրոնի՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) էներգետիկների արհմիությունը սպառնում է ի նշան Ֆրանսիայում ընդունված կենսաթոշակային բարեփոխումների մասով բողոքի հոսանքազրկել Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը նախատեսված է մայիսի 16-27-ը և այլ խոշոր միջազգային միջոցառումներ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ

«Մայիսին արա այն, ինչ ուզում ես։ Կաննի կինոփառատոնը, (Ֆորմուլա 1) Մոնակոյի Գրան պրին, Ռոլան Գարոսի մրցաշարը, Ավինյոնում (թատերական) փառատոնը կարող են տեղի ունենալ մթության մեջ»,- կազմակերպության հայտարարությունից մեջբերել է արել BFM-ը։

Հեռուստաալիքի փորձագետ Էնն Կրետին կարծում է, որ արհմիության ներկայացուցիչներն իսկապես «տեխնիկական միջոցներ ունեն փառատոնի ժամանակ էլեկտրականությունն անջատելու համար։

Այս շաբաթվա սկզբին Ֆրանսիայի արևելքում գտնվող Բաս-Հռենոս դեպարտամենտի գործարանը և Էրոյի հարավային դեպարտամենտի քոլեջը առանց էլեկտրականության էին մնացել նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ:
 

Placeholder
Ֆրանսիայի արհմիությունը սպառնում է հոսանքազրկել Կաննի կինոփառատոնը