Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան
Մշակույթ
09:00 22/04/2023
Հայաստան

Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան

Ապրիլի 20-ին Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ  տեղի է ունեցել ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Բրունո Մանտովանիի «Memoria» ստեղծագործության պրեմիերան։
Ստեղծագործությունը նվիրված է 2020թ. Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների` մասնավորապես Հայաստանի Ֆրանսիական համալսարանի չորս ուսանողների հիշատակին։ Այս մասին տեղեկացնուն են «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» գրասենյակից։ 

Համերգին ընդառաջ տեղի ունեցած պրեմիերայի հանրային ներկայացման ժամանակ Բրունո Մանտովանին պատմել է, թե ինչպես է ծնվել ստեղծագործությունը, խոսել է 44 օրյա պատերազմի ողբերգական հետևանքների մասին։ «Memoria» ձոն է փորձություններով  և ողբերգություններով անցած երկրին, որի ցավը և հույզերը Բրունո Մանտովանին ցանկացել է փոխանցել  երաժշտության միջոցով։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Մանտովանիին` ներկայացման և ստեղծագործության համար։ Կարևորել է մարդասիրական ուղերձը, որը հեղինակը փորձել երաժշտության միջոցով փոխանցել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների։

Placeholder
Ստրասբուրգում կայացել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված «Memoria» ստեղծագործության պրեմիերան