Տարերքի նոր հարված Թուրքիայում
Տարածաշրջան
15:06 22/04/2023
Տարածաշրջան

Տարերքի նոր հարված Թուրքիայում

Թուրքիայի Ադանա քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևի ու կարկուտի պատճառով։ Աղետի ականատեսների կողմից սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ջուրը քշում մեքենաներն ու մարդկանց։

Թուրքիայի երկրաշարժից տուժած Քահրամանմարաշ նահանգի նախօրեին հզոր փոթորիկ է տեղի ունեցել։ Հայտնի է առնվազն մեկ մահվան դեպք, ավելի քան 40 մարդ վիրավորվել է, նրանցից ութը ծանր վնասվածքներ են ստացել։

Ավերվել է վրանային ճամբարը, որտեղ ապրում էին երկրաշարժից հետո անօթևան մնացած մարդիկ։ Ուժգին քամուց շրջվել է ավելի քան 170 վրան։

Placeholder
Տարերքի նոր հարված Թուրքիայում