Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվիրում է ամբողջ հայ ազգին:
«Այս մեդալը նվիրում եմ ամբողջ հայ ազգին: Այս տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալն ինձ համար ամեն ինչ է: Ինձ համար առաջնային այն է, որ կարողացա բարձր պահել հայկական դրոշը: Ձեզ խոսք եմ տալիս, որ անունս դեռ շատ եք լսելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը:
Գյումրեցի ծանրորդն ընդգծել է, որ ինքը պարտական է իր ծնողներին, հավաքականի մարզիչներին ու անձնական մարզիչին այն արդյունքի համար, ինչին հիմա հասել է: