Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Գերագույն դատարանն հանել է բժշկական աբորտի դեղամիջոցի սահմանափակումները
ԱՄՆ Գերագույն դատարանն հանել է ստորին դատարանների սահմանափակումները բժշկական աբորտի հայտնի միֆեպրիստոն դեղամիջոցի նկատմամբ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ այս որոշման օգտին հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ես կշարունակեմ պայքարել կանանց առողջության դեմ ուղղված քաղաքական հարձակումների դեմ»,-ասել է Բայդենը։
Ապրիլի 7-ին Տեխասի շրջանային դատավոր Մեթյու Կաչսմարիկը նախնական սահմանափակումներ դրեց միֆեպրիստոնի հասանելիության վրա: Եթե սահմանափակումներն ընդունվեին, ապա դեղը կարգելվեր փոստով ուղարկել և օգտագործել յոթից տասը շաբաթ հղիության ժամկետով, իսկ դրա կիրառման համար անհրաժեշտ կլիներ երեք անգամ, այլ ոչ թե մեկ անգամ այցելել բժշկի։ Որոշումը Գերագույն դատարանում վիճարկվել էր ԱՄՆ արդարադատության նախարարության և դեղեր արտադրող Danco Laboratories-ի կողմից: