«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի հրատարակությանը նվիրված երեկո
Մշակույթ
16:31 22/04/2023
Հայաստան

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի հրատարակությանը նվիրված երեկո

Ապրիլի 24-ին ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա հայ մեծանուն բանաստեղծներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի կոթողային գլուխգործոց՝ «Ռեքվիեմ» պոեմի նոր, ամբողջական հրատարակությանը նվիրված երեկո։

Կկազմակերպվի գրական-երաժշտական միջոցառում, որի ընթացքում կհնչեն հատվածներ «Ռեքվիեմ»-ից` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանի կատարմամբ, ինչպես նաև երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու երգերը՝ գրված Ռ. Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա

Placeholder