Reuters. Ղազախստանը հունվար-մարտին շրջանցելով Ռուսաստանը Ադրեջանի տարածքով վեց անգամ ավելացրել է նավթի արտահանումը
Քաղաքական
11:53 22/04/2023
Աշխարհ

Reuters. Ղազախստանը հունվար-մարտին շրջանցելով Ռուսաստանը Ադրեջանի տարածքով վեց անգամ ավելացրել է նավթի արտահանումը

Հունվար-մարտ ամիսներին Ղազախստանն Ակտաու-Բաքու ծովային ճանապարհով մատակարարել է 163,4 հազար տոննա նավթ՝ շրջանցելով Ռուսաստանը, ինչը վեց անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Refinitiv-ի և ոլորտի աղբյուրների տվյալները։

«Հունվար-մարտին Կասպից ծովի Ակտաու նավահանգստից Բաքու (Ռուսաստանը շրջանցող հիմնական երթուղին) մատակարարումները կազմել են 163,4 հազար տոննա։ Դա վեց անգամ ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում (28,8 հազար տոննա)»,-«Գազետա ռու»-ն մեջբերում է արել հոդվածից։

Պարբերականը նշում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով ուղարկվել է ևս 104 հազար տոննա նավթ։ Բացի այդ, Ղազախստանն ամեն ամիս ավելի քան 80 հազար տոննա նավթ է մատակարարում Չինաստանին։

Reuters-ի փոխանցմամբ՝ չնայած Ղազախստանից մատակարարումների փոքր ծավալներին, վերջին մեկ տարվա ընթացքում դրանք կտրուկ աճել են՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի հետ։ Եթե 2021 թվականին այլընտրանքային երթուղիներով մատակարարումների ծավալը կազմել է 638 հազար տոննա, ապա 2022 թվականին դրանք եղել են 1,8 միլիոն տոննայի մակարդակում։
 

Placeholder
Reuters. Ղազախստանը հունվար-մարտին շրջանցելով Ռուսաստանը Ադրեջանի տարածքով վեց անգամ ավելացրել է նավթի արտահանումը