Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս. Սիմոն Մարտիրոսյան
Սպորտ
20:23 23/04/2023
Հայաստան

Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս. Սիմոն Մարտիրոսյան

«Ցանկանում եմ շնորհավորել մայրիկիս ծննդյան օրը: Այս մեդալը նվիրում եմ նրան, շնորհակալ եմ, որ ինքը կա»,- ասաց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Սիմոն Մարտիրոսյանը։

«Շնորհակալ եմ բոլորին մեզ երկրպագելու, այսքան մեծ էներգիա տալու համար: Մեզ ուժ էր տալիս: Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս, միանշանակ հայրենի հողից և հայերից»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

ԵԱ փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի խոսքով, երկրպագուների աջակցությունը շատ օգնե իրեն։ Նա նշել է, որ հրում վարժությունում աճ է գրանցել:

«250 կգ չէի բարձրացրել միջազգային մրցաշարերում: Մի քիչ լավ չստացվեց պոկում վարժությունը, բայց ես պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք, մեդալ կա: Քայլ առ քայլ հասնում ենք հաղթանակի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ)  դարձավ  ԵԱ-ի արծաթե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյանի երկամարտում գրանցեց 440 կգ (195+245)  և նվաճեց այս քաշային կարգի բրոնզե մեդալը:

 

 

Placeholder
Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս. Սիմոն Մարտիրոսյան