Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Օրվա թեմա
17:54 23/04/2023
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ)  դարձավ  ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը  նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):

Պոկում և հրում վարժություններում հայ ծանրամարտիկներն արժանացան՝ համապատասխանաբար  փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալների։

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն երկամարտի 474 կգ արդյունքով:

Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում առաջին հորիզոնականում է։ 

Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր,  76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալը:

67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ,  89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։

Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Placeholder
Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր