Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Սպորտ
12:02 23/04/2023

Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:

Այսօր մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ 87+ կգ քաշային Զուլիետա Ավանեսյանը պայքարի մեջ կմտնի ժամը13:30-ին:

16:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդներ՝ 109 + քաշում Վարազադատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր,  76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալը:

67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ,  89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:

102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։

Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Placeholder