Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին
Քաղաքական
15:22 24/04/2023
Աշխարհ

Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին

Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ. Բաքուն և Երևանը պետք է հասկանան, որ եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթներին այլընտրանք չկա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը՝ հիմնականում եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։

Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ։ Շփումները շարունակում ենք։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան՝ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- նշել է Պեսկով։

Նա նաև ընդգծել է, որ միջնորդական աշխատանքները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին փակել է Հակարի գետի կամուրջը, ինչը նշանակում է, որ կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ այդ հատվածում հսկիչ անցագրային-կետ է տեղադրել։

 

Placeholder
Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին