Իրանը պլանավորել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը հասցնել 95 մլն տոննայի
Տնտեսություն
17:25 24/04/2023
Տարածաշրջան

Իրանը պլանավորել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը հասցնել 95 մլն տոննայի

Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 95 միլիոն տոննայի հասցնելու մասին, գրում է ParsToday-ը։

Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն  Մորթեզա Շահմիրզային նշելով ,որ Իրանի նավթաքիմիական արտադրանքի արտադրական ծավալը  ներկայումս գնահատվում է 92 մլն տոննա, ասել է. «Մինչև տարեվերջ(1402 թ.)  այս ծավալը կհասնի ավելի քան 95 մլն տոննայի»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Շահմիրզային այսօր Իրանի նավթաքիմիական արդյունաբերության 14-րդ միջազգային համաժողովի առիթով կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ շահագործման կհանձնվի 10 նավթաքիմիական նախագիծ,  հավելել է.-«70 նավթաքիմիական արտադրական համալիրներ 550 տեսակի պոլիմերային և քիմիական արտադրանքի արտադրության պատասխանատվություն են ստանձնել»:

Անդրադառնալով առաջիկա շաբաթ  կայանալիք Իրանի նավթաքիմիական արդյունաբերության 14-րդ միջազգային համաժողովի անցկացմանը,Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է,-«Այս համաժողովին ներկա կլինեն փորձագետներ ավելի քան 15 երկրներից»։

Շահմիրզային ընդգծել է. -«Հաշվի առնելով,որ Իրանը նավթի և գազի պաշարներ ունենալու առումով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում, հուսով ենք,որ կկարողանանք  առաջին տեղը  զբաղեցնել նաև նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում»։

 

Placeholder