«Կոչեմ ապրողաց». համերգ՝ Կամերային երաժշտության տանը
Մշակույթ
08:23 24/04/2023

«Կոչեմ ապրողաց». համերգ՝ Կամերային երաժշտության տանը

Ապրիլի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը։ Ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան)։

Կամերային երաժշտության տանից հայտնում են, որ դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։ Որպես մենակատարներ հանդես կգան Վարդուհի Թորոյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Աշոտ Ղանթարջյանը (բաս), Հարություն Թագվորյանը (երգեհոն)։

Ծրագրում՝ Վ․ Ա․ Մոցարտ, Ս․ Բարբեր, Ֆ․ Շուբերտ։
 

Placeholder