Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել
Իրավունք
13:20 24/04/2023
Աշխարհ

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լոնդոնի բարձր դատարանը «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության գործով փաստաբաններին, ինչպես նաև չի ներկայացել դատարան: Այս մասին գրել է բրիտանական The Telegraph պարբերականը՝ հիշեցնելով, որ նա նախկինում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջ, ձյուդոյի «սփարինգի» ընկեր, օլիգարխ Արկադի Ռոտենբերգի կինը:

Ն.Ռոտեմբերգը վեճի մեջ է Candey իրավաբանական ընկերության հետ, որը նախկինում ներկայացնում էր նրա շահերը,  որի փաստաբաններին չի վճարել մատուցված համապատասխան ծառայությունների համար: Այժմ նրանից պահանջում են 11,500 ֆունտ ստերլինգ։

Նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավորը Ն. Ռոտենբերգին արդեն դատապարտել էր 21-օրյա ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։ Սակայն այդ օրը նորից դատարան չներկայանալու պատճառով դատարանը վճռել է, որ Նատալյա Ռոտենբերգը պետք է վճարի բոլոր ծախսերը, ինչպես նաև կարգադրել է, որ Ռոտենբերգի ձերբակալության օրդեր տրվի:

Նատալյա Ռոտենբերգի նախկին ամուսինը միլիարդատեր Արկադի Ռոտենբերգն է։ Նրանք միասին ապրել են ութ տարի, ամուսնալուծվել են 2013 թվականին։ Տիգրան Արզաքանցյանի հետ Նատալյա Ռոտենբերգն իր հարաբերությունները սկսել է 2018 թվականին։

 

Placeholder
Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել