Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունը չի մեկնաբանում զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանի ազատման մասին լուրը
Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը։
Մի քանի ԶԼՄ-ներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրել են, որ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել։ Նաև նշվում է, որ նա զբաղվելու է մտերիմ անձի առողջական հարցերով:
Panorama.am-ը փորձեց գլխավոր դատախազությունից ճշտել Քոչարյանի ազատման վեարաբերյալ տեղեկությունը, սակայն ասացին, որ չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում 2022 թ. դեկտեմբերին։