Ադրբեջանցիներն անելանելի վիճակ են ստեղծել  Տեղ համայնքի բնակիչների համար
Քաղաքական
12:17 25/04/2023
Հայաստան

Ադրբեջանցիներն անելանելի վիճակ են ստեղծել Տեղ համայնքի բնակիչների համար

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:  «Թաթոյան» հիմնադրամից նշում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Հիմնադրամի անդամները Տեղ համայնքում հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, արձանագրել բողոքները և նրանց իրավունքների խախտումները։ Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

«Թաթոյան» հիմնադրամը նաև տեսանյութ է հրապարակել։ 

Placeholder