Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
Քաղաքական
08:38 25/04/2023
Տարածաշրջան

Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ

Իրանի ներքին գործերին Արևմուտքի միջամտությունները և այս երկրի դեմ թշնամական դիրքորոշումները շարունակելու շրջանակում, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է` ԱՄՆ-ի հետ միասին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ավելացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս հրամանատարներ:

«Այս մոտեցումը որդեգրվել է մարդու իրավունքները խախտելու մասին  անհիմն պնդումներով:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ  Նասեր Քանանին մամուլի ասուլիսում  Արևմուտքի հակաիրանական գործողությունները համարել է մերժված, ոչ կառուցողական և ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կանոնակարգերին ու մեխանիզմներին հակասող: Նա ասել է, որ «երկրներն իրավունք չունեն միջամտելու անկախ երկրների ներքին գործերին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտությունն անարձագանք չի մնա,  և Իրանը չի ենթարկվի քաղաքական ճնշումների ազդեցությանը, որոնք իրականացվում են որոշ ոլորտներում Իրանից արտոնություն կորզելու նպատակով»,- փոխանցում է ParsToday-ը։ 


 

Placeholder
Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ