Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը
Իրավունք
17:46 26/04/2023
Հայաստան

Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով։ Ապրիլի 20-ին դատարանը բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ  Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

Panorama.am-ի տեղեկություններով, քրեական վարույթով կան մի քանի այլ մեղադրյալներ, այդ թվում կաշառք տվողը, միջնորդը, նաև հոսպիտալի բժիշկ։ Սակայն նրանց նկատամամբ խափանման որևէ միջոց դեռ ընտրված չէ։

 

Placeholder
Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը