Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք. Հակոբ Սիմիդյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Տնտեսություն
16:25 26/04/2023
Հայաստան

Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք. Հակոբ Սիմիդյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

««Հայաստան» խմբակցությունը 47 առաջարկ էր ներկայացրել, որից միայն մեկն է ընդունվել»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:

Հանձնաժողովը քննարկում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ ընդունել են «Հայաստան» խմբակցության առաջարկներից մեկը, որով ՇՄԱԳ փուլում նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակ դիտարկվում է նաև նախատեսվող գործունեությունից հրաժարման 0-ական տարբերակը, երբ շրջակա միջավայրի վրա այդ գործունեությունն ազդեցություն չի ունենում:

Նախարարը հայտնեց, որ նաև ընդունվել են խմբակցության առաջարկած մի քանի տեխնիկական շտկման առաջարկները:

Արման Ղազարյանը կրկնեց իր հարցը, թե ինչո՞ւ է միայն մեկ առաջարկ ընդունվել:

«Դուք ասում եք՝ 47 առաջարկից մեկն եք ընդունել, 46-ը՝ ոչ: Եկեք այդ 46-ը մի քիչ էլ իջեցնենք»,-արձագանքեց Սիմիդյանը և վստահեցրեց, որ բոլոր առաջարկենրն էլ քննության առարկա են դարձել:

Օրենքի նախագծում սահմանվում է, որ ՇՄԱԳ-ով զբաղվելու են ոչ թե ոլորտի մասնագետներն, այլ լիցենզավորված փորձագետները, իսկ լիցանեզավորումն իրականացնելու է Շրջակա միջավայրի նախարարությունը: Մեկ այլ փոփոխությամբ էլ նախատեսված տնտեսական գործունեության վերաբերյալ  համայնքի տված կարծիքը վավերացնելու է համայնքի ավագանին:
 

Placeholder