Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ
Քաղաքական
10:48 26/04/2023
Աշխարհ

Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ, երբ հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հեռարձակումն ընդհատվել է այն բանից հետո, երբ լրագրողը սկսել է Էրդողանին հարց ուղղել կառավարության ապագա վերադասավորումների մասին: Երկար դադարից հետո պետության ղեկավարը վերադարձել է եթեր՝ ներողություն խնդրելով հանդիսատեսից։

«Երեկ և այսօր բավականին մեծ նախընտրական աշխատանք կար, այդ պատճառով ստամոքսի գրիպով հիվանդացա»,-խոստովանել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ մտածել է հարցազրույցը չեղարկելու մասին, սակայն որոշել է դա չանել և չխախտել խոստումը։

Դրանից հետո Էրդողանին ևս մի քանի կարճ հարց ուղղեցին, իսկ հետո մոդերատորը հայտարարեց, որ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի թուրք առաջնորդը հանգստանա։

Placeholder
Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ