Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է ինտենիսիվ բանակցությունները
Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Հարցին, արդյոք ապրիլի 23-ին հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը նշանակում է, որ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցություններն անհաջող են եղել, Պատելը պատասխանել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծ կարևորություն է տալիս հարցին։
«Ինչպես արդեն հայտարարել ենք, պետքարտուղարությունը խորապես անհագստացած է Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի տեղադրմամբ։ Եթե ուղիղ խոսենք, սա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն ստեղծելու ջանքերը: Մենք կարծում ենք, որ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է լինի ազատ»,- ասել է նա։