Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց  օդանավը
Օրվա թեմա
12:19 26/04/2023
Հայաստան

Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց օդանավը

Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Քաղավիցիայի կոմիտեից  մանրամասնում են, որ  Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության  մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

«Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,-նշում են կոմիտեից։

Placeholder