Ամեն բան թանկացել է, ապրել հնարավոր չէ. Քաղաքացիները՝ գնաճի մասին
Տնտեսություն
17:40 27/04/2023
Հայաստան

Ամեն բան թանկացել է, ապրել հնարավոր չէ. Քաղաքացիները՝ գնաճի մասին

«Էժանացած բան չկա, օրեցօր թանկացնում են։ Տնեցիք են առևտուրն անում, ամեն անգամ խանութից գալիս են , ասում՝ էս ինչն է թանկացել, էն ինչն է թանկացել։ Տոպրակը, որ ձրի էր, այն էլ դարձրին 50 դրամ»,- Հայաստանում գների աճի վերաբերյալ  Panorama. am-ի հարցմանն ի պատասխան ասաց քաղաքացին։

Հարցման մասնակիցներից մեկը  նշեց, որ թանկացումները ոչ միայն Հայաստանում են, այլև ամբողջ աշխարհում, բացի այդ,  նկատում է  աշխատավարձերի բարձրացում։

«Ամեն ինչ թանկացրել են, ապրել հնարավոր չի»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։

Թոշակառու մի կին Panorama.am-ի  հետ զրույցում նշեց, որ դժվարանում է ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքը.

«Վա՜յ, դեղերը անտանելի թանկ են, թոշակառու կին եմ, չեմ կարողանում նշանակված դեղերը գնել։ Աշխատավարձը չգիտեմ, թոշակը գոնե պետք է բարձրանա։ Ո՞վ է տեսել, որ աղբամանից մարդիկ օգտվեն. այդպիսի վատ վիճակում ենք»։

Placeholder
Ամեն բան թանկացել է, ապրել հնարավոր չէ. Քաղաքացիները՝ գնաճի մասին