Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
Իրավունք
17:55 27/04/2023
Հայաստան

Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. 

«Քիչ առաջ Սամվելի հետ բողոքարկեցինք հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելու համար նրան մեկուկես ժամով ձերբակալելու որոշումը։

Պետք է փորձենք այսուհետ հետևողական լինել և բողոքարկել անգամ տասը րոպեով ապօրինի ձերբակալման որոշումները։

Վարույթի հետագա ընթացքի մասին հանրությանը կիրազեկենք լրացուցիչ»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում քաղաքացի Սամվել Վարդանյանը «դավաճան» էր անվանել Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո նրան ձերբակալել և տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, 1,5 ժամ պահելուց հետո ազատ արձակել։ 

 

Placeholder
Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է