Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին Լարսը փակ կլինի բոլոր տեսակի մեքենաների համար
Տարածաշրջան
08:48 27/04/2023
Տարածաշրջան

Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին Լարսը փակ կլինի բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

Placeholder