Վրաստանի ապագա անդամակցությունը ԵՄ-ին  և ՆԱՏՕ-ին բխում է ոչ միայն Վրաստանի, այլև միջազգային կազմակերպության շահերից․  Զբիգնև Ռաու
Քաղաքական
18:10 27/04/2023
Տարածաշրջան

Վրաստանի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին բխում է ոչ միայն Վրաստանի, այլև միջազգային կազմակերպության շահերից․ Զբիգնև Ռաու

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ իր երկիրը սատարում է վրացական հասարակության եվրաինտեգրվելու ձգտմանը։ Այս թեմայով նա խոսել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

«Լեհաստանը հետևողականորեն աջակցում է և ապագայում կշարունակի աջակցել վրացական հասարակության ձգտմանը դեպի եվրոպական և անդրատլանտյան ինտեգրում: Մենք կարծում ենք, որ Վրաստանի ապագա անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին բխում է ոչ միայն Վրաստանի, այլև միջազգային կազմակերպության շահերից»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա նաև նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահի մասին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Վրաստան է ժամանել ապրիլի 26-ին և կհյուրընկալվի մինչև ապրիլի 28-ը։

Placeholder