Էրդողանի մոտ ախտորոշել են ստամոքսի գրիպ
Քաղաքական
10:42 27/04/2023
Տարածաշրջան

Էրդողանի մոտ ախտորոշել են ստամոքսի գրիպ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդացել  է ստամոքսի գրիպով բաց օդում նախընտրական ակտիվ քարոզարշավի պատճառով։ «Լենտա.ռու»-ին այս մասին հայտնել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամ, Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականութեան խորհուրդի անդամ Չաղրը Էրհանը՝ հերքելով ինֆարկտի  վարկածը, որն ակտիվ շրջանառվում է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահի վիճակը վատավել է ապրիլի 25-ին  ուղիղ եթերի ընթացքում։ Կարճ ընդմիջումից հետո նա շարունակել է հարցազրույցն ու ապա ներողություն խնդրել հեռուսատդիտողից՝ մանրամասնելով, որ վատ է։

«Այսօր նա ողջ օրը եղել է տանը, հանգստացել է՝ չեղարկելով նախընտրական հավաքները»,-ասել է Էրդողանի խորհրդականը։

Գաստրոէնտերիտը, որը երբեմն անվանում են «ստամոքսի գրիպ», ստամոքսի և աղիների գրգռում և բորբոքում է։

Գաստրոէնտերիտի ախտանիշներն են՝ որովայնի կծկումներ, որովայնային ցավ, սարսուռ, ջրազրկում, փորլուծություն, չոր բերան, չոր մաշկ, ջերմություն, սրտխառնոց, փսխում և այլն։

 

Placeholder