Նաև դպրոցների խնայած գումարներից 264 միլիոն դրամն ուղղվեց Շիրակի մարզի128 դպրոցի ճաշարաններին
Կրթություն, գիտություն
15:40 27/04/2023
Հայաստան

Նաև դպրոցների խնայած գումարներից 264 միլիոն դրամն ուղղվեց Շիրակի մարզի128 դպրոցի ճաշարաններին

«Նախագծով  Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 դպրոցի հատկացվելու է կապիտալ դրամաշնորհներ 264 միլիոն 300 հազար դրամի չափով»,-կառավարության նսիտում հայտարարաեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով ՀՀ բյուջեից հերթական հատկացումն անելու մասին որոշման նախագիծը:

Նրա պարզաբանմամբ՝ գումարը կուղղվի դպրոցների ճաշարանների անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը:

Նրա խոսքով՝ դպրոցներում ճաշարանների և բուֆետների նորմալ կահավորումն ու գործունեությունը կարևոր են կրթության, առողջության, օրգանիզմի բնականոն զարգացման համար և այդ խնդիրը պետք է շուտ լուծվի:

«2023-ի հունվարի 1-ից հանրապետության բոլոր 10 մարզերի 1073 դպրոցներ ընդգրկված են ծրագրում, և ծրագրի շահառու է ավելի քան 102 հազար երեխա: Խոսքը վերաբերում է 1-4-րդ դասարանների երեխաներին, որոնց տրվում է մեկանգամյա առողջ սնունդ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը և պարզաբանեց, որ պետական բյուջեի միջոցների հաշվին այդ նպատակով ամեն սովորողի համար կհատկացվի 171 դրամ, որից 150 դրամը՝ սննդի ձեռքբերման ծախսերին, 20 դրամը՝ խոհանոցային աշխատանքների վարձատրության համար: 

Նախարարը տեղեկացրեց, որ կազմվել է առողջ սննդով ճաշացանկ, որի մեջ ներառված է 20 սննդամթերք:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Անդրեասյանը պարզաբանեց, որ հատկացվող գումարը հիմնականում նույն դպրոցների կոմունալ և էլեկտրականության ծախսերից խնայված միջոցներ են:
 

Placeholder
Նաև դպրոցների խնայած գումարներից 264 միլիոն դրամն ուղղվեց Շիրակի մարզի128 դպրոցի ճաշարաններին