480 գրամ քաշով ծնված փոքրիկը 127 օր անց ծննդատնից դուրս է գրվել 2 կգ քաշով
Հասարակություն
08:11 27/04/2023
Հայաստան

480 գրամ քաշով ծնված փոքրիկը 127 օր անց ծննդատնից դուրս է գրվել 2 կգ քաշով

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխան ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր: 

«Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում։

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: 

«4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար: Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց  առողջական խնդիրների»,- ասվում է ԲԿ-ի հաղորդագրությունում։

Placeholder