Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ։ Նամակում շեշտվել է, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։
Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։