Բայդենը ցույց է տվել լրագրողների նախապես գրված հարցերով ծածկաթուղթը
Աշխարհում
08:27 27/04/2023

Բայդենը ցույց է տվել լրագրողների նախապես գրված հարցերով ծածկաթուղթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար հանրությանը ցույց է տվել ծածկաթուղթը  (շպարգալկա), որում գրված են եղել լրագրողների կողմից իրեն ուղղված հարցերը: Այս մասին հայտնի է դարձել հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Դրան ուշադրություն է դարձրել «New York Post» թերթը՝ ֆիքսելով այն պահը, երբ Բայդենը պատահաբար թերթել է իրեն դիմած մամուլի ներկայացուցիչներից մեկի լուսանկարը։ 

Մասնավորապես, թերթիկի վերևում պատկերված էր հնդկական ծագումով «Los Angeles Times»-ի լրագրող Քորթնի Սուբրամանիանի լուսանկարը: Բացի այդ, նրա ազգանունը, անհարմար արտասանությունից խուսափելու համար, վանկերով գրված էր պետության ղեկավարի համար։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ գործող նախագահը մամուլի համար բաց միջոցառումների ժամանակ հանրությանը ցուցադրում է ելույթի համար նախատեսված ծածկաթերթիկ, որում նկարագրված են նրա գործողությունները։ 

 

Placeholder
Բայդենը ցույց է տվել լրագրողների նախապես գրված հարցերով ծածկաթուղթը