Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է
Քաղաքական
11:54 27/04/2023
Հայաստան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցը մեկնարկել է Բաքվից։ Թվիթերի իր միկրոբլոգում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գրել է

«Ժամանում եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։

Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ ԻՄ երկիրը  վճռականորեն հավատարիմ է դրան:

Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ երկրներին»։

Ավելի վաղ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:

Ըստ տեղեկատվության,  այցի ընթացքում Կոլոննան կվերահաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար, կայուն, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության բանակցություններին աջակցելու պաշտոնական Փարիզի հանձնառությունը: Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում:

Բաքվում Կոլոննան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և  Արարատ Միրզոյանի հետ, նաև կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան: Կատրին Կոլոննան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Placeholder
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է