ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով
Քաղաքական
17:53 28/04/2023
Աշխարհ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ ձգձգվող հակասությունների պատճառով: Այդ մասին ուրբաթ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Իմանգալի Թասմագամբետովի խոսքով՝ աշխարհում աճում է կոնֆլիկտային ներուժը, ինչը ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի հետագա ուժեղացման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծով»,-ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այսօր Միասնական շտաբը գործում է ծանր պայմաններում։ Նա նշեց, որ միջազգային հարաբերությունները ներկայումս խորը վերափոխման են ենթարկվում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։
 

Placeholder
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով