Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից է
Աշխարհում
10:59 28/04/2023
Աշխարհ

Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից է

Ռուսաստանցիների շրջանում մայիսյան տոներին արտասահմանյան ուղևորությունների համար ամենատարածված քաղաքներն են Երևանը, Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը և Բաքուն։ Այս մասին է վկայում Yandex Travel-ի հետազոտությունը։

Տվյալների համաձայն, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը,  ռուսաստանցիների համար մայիսյան տոներին այցելելու համար ամենահայտնի երկրներն են Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բելառուսը, Ղրղզստանը, Եգիպտոսը և Չինաստանը։

Ուսումնասիրության համաձայն, ծառայության օգտատերերի մեծ մասը՝ մոտ 80%-ը, Ռուսաստանի տարբեր քաղաքներում կանցկացնի իր մայիսյան տոները։

Placeholder
Հայաստանը մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի ճանապարհորդական ուղղություններից է