Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի, տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Քաղաքական
17:12 28/04/2023
ԼՂՀ

Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի, տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. 

«Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում  Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:    

Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը  «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։ 

Placeholder
Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի, տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ