Քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը կհամագործակցեն
Իրավունք
18:58 28/04/2023
Հայաստան

Քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը կհամագործակցեն

ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը»,-ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։  

Placeholder
Քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը կհամագործակցեն